շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2024 թվականին ակնկալում ենք 2 տրլն 566 մլրդ դրամի հարկային եկամուտներ․ ֆինանսների նախարար

2024 թվականին ակնկալում ենք 2 տրլն 566 մլրդ դրամի հարկային եկամուտներ․ ֆինանսների նախարար

ՀՀ կառավարությունն ակնկալում է 2024թ. ապահովել ավելի քան 2 տրլն 566 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախատեսված ծախսերը, նախագծի համաձայն, պետք է կազմեն 3,1 տրլն դրամ, ինչը 0,5 տրլն դրամով ավելի է, քան 2023թ։ Այնուամենայնվ, կանխատեսվող եկամուտները ավելի քիչ կլինեն 2023-ից։ Ընդ որում՝ 100 մլրդ դրամով։

Արդյունքում՝ բյուջեի դեֆիցիտը 2023թ. համեմատ կավելանա 52,2 մլրդ դրամով՝ կազմելով 341,1 մլրդ դրամ։ Դեֆիցիտի ծածկման համար իշխանությունները 2024թ. մտադիր են ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել արտաքին աղբյուրներից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: