2024-ին կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնելու. Վահե Հովհաննիսյան
2024 թվականին աշխատավարձերի 8 տոկոսով բարձրացում է տեղի ունենալու աշխատաշուկայում՝ կապված տնտեսական տարբեր զարգացումների հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Նվազագույն աշխտավարձի չափը չենք բարձրացնելու, որովհետեւ դրա բարձրացումը բերում է նաեւ պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացման, որը չի պլանավորվում 2024-ին: Թոշակների բարձրացում եւս չի պլանավորվում 2024-ին: Միջնաժամկետ ծախսային ծրագրով մենք ներկայացրել ենք, որ մեր թիրախային ցուցնիաշներին հասնելու ենք 2025-2026 թվականներին»,-ասաց նա: