երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2022 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 8,5 միլիարդ դրամ

2022 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 8,5 միլիարդ դրամ

ԱԺ-ում շարունակվում են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության  քննարկումները։

Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է 6 ծրագիր, փաստացի 2022 թվականին իրականացվել է 35 միջոցառում՝ ծրագրերն են «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ», շրջակա միջավայրի վրա պետական և քաղաքականության մշակում», «համակարգում և մոնիթորինգ, «բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում», «բնական պաշարների և բնության հատուկ տարածքների կառավարում և պահպանում»,- նշեց Ֆինանսների նախարարը:

2022 թվականի տարեկան պլանով նախատեսված է եղել 6,7 միլիարդ դրամ բյուջե, այնուհետև հատկացվել է 8,5 միլիարդ դրամ, որից իրացվել է 7,2 միլարդ դրամը՝ կազմելով ճշտված պլանի նկատմամբ 85 տոկոս կատարողական:

Հաջորդը՝ մարզպետարաններին տրամադրված գումարներն ամփոփ ցուցանիշներով․ կա 10 ծրագիր և 22 միջոցառում տարեկան պլանով բոլոր մարզպետարաններին հատկացվել էր 5,3 միլիարդ դրամ, իրականացվել է դրանից մի փոքր ավելի պակաս գումար՝ 5 միլիարդ 287 մլն դրամի կարգի և կատարողականը կազմում է  98,5 տոկոս:  

  • Կիսվել: