հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2022-ին կառավարությունը 9 միլիարդ 711 միլիոն դրամով ֆինանսավորել է 7 մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը․ Գնել Սանոսյան

2022-ին կառավարությունը 9 միլիարդ 711 միլիոն դրամով ֆինանսավորել է 7 մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը․ Գնել Սանոսյան

Առաջարկում ենք գումար հատկացնել՝ 7 մարզերի 21-22 թթ-ին հաստատված սուբվենցիոն ծրագրերը  համաֆինանսավորելու նպատակով։ Դրանք 18 բնակավայրերում 23 ծրագրեր են, 7-ը՝ հաստատված են 2022թ-ին, մյուսները հաստատվել են 2021թ-ին։  Եթե այսօրվա որոշումն էլ կայացնենք, կստացվի, որ 2022թ-ին կառավարության մասնաբաժնով ֆինանսավորումը  9 միլիարդ 711 միլիոն դրամ է։

Գործադիրի այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին նախագիծը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ ֆինանսավորվում են ավելի քան 444 միլիոն դրամի  ծրագրեր։ Նա ներկայացրեց նաև ՀՀ մի շարք համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերը․ «Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում  վերականգնվել է միջոցառումների տան տարածքը, Թալին համայնքի Արագածավան և Արտենի  բնակավայրերում ասֆալտապատվել է 1090 մետր երկարությամբ փողոց։  Արարատի մարզի Գինեվետ բնակավայրում  հիմնանորոգվել են 3-րդ փողոցի 4-րդ  և 5-րդ հասցեներում գտնվող երկհարկանի շենքերի տանիքները՝ ավելի  քան 800 քմ ,նույն համանքում զբոսայգու վերականգման աշխատանքներ են ընթանում, Խաչփառ բնակավայրում 860 մետր երկարությմաբ ոռոգման առուներն են վերականգնվում, Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրի Մելքոնյան փողոցն է ասֆալտապավել, Փարաքարում Վազգեն Սարգսյանի թողամասում կոյուղագծերի և Էրեբունի փողոցի 1420 մետր երկարությամբ կեղտաջրերի հեռացման  համակարգի նորոգման աշխատանքներ են իրականացվել։

Գեղարքունիքի  մարզում  Արծվանիստ բնակավայրում  փոխարինվել մետաղական խողովակաշարը, Ակունք բնակավայրում վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը, Մարտունիում վերանորոգվել է Մանկական արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի շենքի , կառուցվում է լուսաավորության նոր համակարգ։  Ճամբարակում իրականացվել է լուսավորության ցանցի կառուցում 3500 մետր ընդհանուր երկարությամբ, Լճավանում վերակառուցվել է 1208 մետր ջրագիծ, Գավառում հիմնանորոգվել է Սայաթ նովա փողոցը, Լուսակունք գյուղում կառուցվել է 1050  հատվածի լուսավորության համակարգ, Շողակաթ համայնքում ասֆալտապատվել  են  առաջին, չորրորդ, հինգերորդ  փողոցները։ Լոռիբերդ համայնքում  սալարկվել է  400 մետր երկարությամբ փողոց, Կոտայքի մարզի Նաիրի, Եղվարդ, Զորավան բնակավայրերում  4600 մետր երկարությամբ  9600 քմ մակերսով փողոցների ասֆալտապատման աշխատանքեր են իրականացվել։ Արամուսում 1540 մետր երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է  Շիրակի մարզի Արևիկ բնակավայրում ասֆալտապատվել  է 1,3 կմ-անոց հատված և ևս 0,8 կմ հատված»։

  • Կիսվել: