հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
2022-ին գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի իրականացման համար տրամադրվի 23.5 մլրդ դրամ

2022-ին գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի իրականացման համար տրամադրվի 23.5 մլրդ դրամ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսական ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսվել է 23 մլրդ 638 մլն դրամ:

Զեկուցողը ներկայացրել է գյուղատնտեսության արդիականացման, խթանման, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման, անասնաբուժական ծառայությունների ծրագրերը: Նախարարն անդրադարձել է ինտենսիվ այգիների տնկմանը, աշնանացանի և գարնանացանի սուբսիդավորմանը, հողային և ջրային բարեփոխումներին վերաբերող հարցերին:

 

 

  • Կիսվել: