հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է. Քերոբյան

2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ: Այս մասին Քերոբյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում.

«Այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինին, ում հետ խոսել ենք երկկողմ առևտրի և համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման մասին։

2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Լիահույս ենք, որ հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել այդ նշաձողին»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: