ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2021 թ. Իրանի հետ առևտրաշրջանառությունը հասել է 500 մլն դոլարի սահմանաչափին. Վահան Քերոբյան

2021 թ. Իրանի հետ առևտրաշրջանառությունը հասել է 500 մլն դոլարի սահմանաչափին. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն մայրուղով Իրանի հետ բեռնափոխադրումների ծավալի փոփոխություններին, տեղեկացրեց, որ 2020 թվականի նկատմամբ 2021-ին մենք ունեցել ենք Իրանի հետ առևտրաշրջանառության 25 տոկոսանոց աճ և հասել 500 մլն դոլարի սահմանաչափին:

«Բայց, այնուամենայնիվ, տարվա ընթացքում, մինչև ճանապարհի փակվելը, առևտրի աճի տրաեկտորիան այնպիսին էր, որ մենք հույս ունեինք անհամեմատ ավելի բարձր աճի, որը չեղավ, որովհետև ճանապարհի խնդիրն առաջացավ»,- նշեց Քերոբյանը:

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզում բազմաթիվ ճանապարհաշինական նախագծեր է իրականացնում թե՛ շրջանցիկ, թե՛ ավելի ֆունդամենտալ:

«Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության նախաորակավորման մրցույթն արդեն հայտարարվել է, և առաջիկա 70 օրվա մեջ ստացվելու են հայտեր խոշոր շինարարական ընկերություններից, որոնք կարող են 1 մլրդ դոլարի մոտ արժեցող ծրագիրն իրականացնել»,- ասաց Քերոբյանը:

  • Կիսվել: