ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2021-ին ռեկորդ ունենք եւ եկամուտների մասով, եւ աշխատատեղերի, եւ միջին աշխատավարձի. ՊԵԿ նախագահ

2021-ին ռեկորդ ունենք եւ եկամուտների մասով, եւ աշխատատեղերի, եւ միջին աշխատավարձի. ՊԵԿ նախագահ

Մենք 2021 թվականը փակել ենք եկամուտների 1 տրլն 586 մլրդ դրամ ցուցանիշով, որը բավական բարձր է. շուրջ 146 մլրդ դրամով գերազանցում է բյուջեով նախապես պլանավորված ցուցանիշը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Եվ եկամուտների մասով ռեկորդ ունենք, եւ աշխատատեղերի մասով: Շուրջ 654 հազար աշխատատեղ է գրանցվել: Միջին աշխատավարձի մասով եւս ռեկորդ ունենք, որը 230 հազար դրամի սահմաններում է: Եթե համեմատական տանենք 2019-ի հետ, կարձանագրենք, որ բոլոր առումներով աճ ենք արձանագրել: Հաջորդ տարվա համար թիրախ է ընտրված 1 տրլն 843 մլրդ դրամի շրջանակը, մենք աշխատում ենք, որ այդ եկամուտները հավաքագրվեն»,-ասաց նա:

Ռուստամ Բադասյանը նկատեց, որ եթե նախկին տարիներին ՊԵԿ-ից զանգահարում եւ տնտեսվարողներից գերավճար էին պահանջում, հիմա զանգահարում են գործարարներին եւ խխնդրում են դիմել ու ստանալ իրենց գումարները ՊԵԿ-ից:

  • Կիսվել: