չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2020 թվականին Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ է, քան 2019-ին. Քերոբյան (տեսանյութ)

2020 թվականին Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ է, քան 2019-ին. Քերոբյան (տեսանյութ)

2020 թվականին Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ է, քան 2019 թվականին, 23 տոկոսը ուրախանալու առիթ է տալիս։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում ասացՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՀՀ տնտեսական վիճակին։

Նա խոսեց ներդրումների մասին և ասաց, որ Հայաստանում լավ չենք հաշվում ներդրումները. ՛՛Ես նկատի չեմ ունեցել օտարերկյա ներդրումները, երբ ասել եմ, որ ներդրումները հորդորմ են, այլ բոլոր ներդրումներն եմ նկատի ունեցել։ Նախորդ վեց ամսվա մեջ ես ինձ վրա վերցրել եմ ներդրումների պրոբլեմները լուծող մարդու դերը, 100-ից ավելի ներդրումային ծրագրեր են եղել այս ընթացքում, և որոնք պրոբլեմ են ունեցել ինչ-որ տեղ, ինչ-որ կաբինետում, ես լուծել եմ այդ խնդիրները՛՛,-նշեց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ թուրքական ապրանքների արգելքը պետք է շարունակվի. ՛՛Թուրքական ապրանքների արգելքը առաջին հերթին խորացրել է տեղական արժեշղթան։ Այդտեղ կան, իհարկե, բացթողումներ, շատ են խոսում, որ մաքսանենգ ճանապարհով, այնուամենայնիվ, գալիս են այդ ապրանքները Հայաստան, բայց ծավալները ավելի փոքր են։ Անպայման երկարացնելու ենք արգելքը, քանի որ այն դիրքերը, որոնք տեղական արտադրողները ձեռք են բերել, պետք է ամրապնդել, չեմ կարող թողնել թուրքական ապրանքները գան ու նոկդաունի ենթարկեն՛՛:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև գնաճին՝ ասելով, որ հիմա գնաճը շատ բարձր է: Նա նշեց, որ իրենց նախարարությունը և Կենտրոնական բանկը համագործակցում են, որ կարգավորեն. կան գներ, որոնք, նրա խոսքով, օբյեկտիվ են բարձր՝ հաշվի առնելով միջազգային գները։

 

 

  • Կիսվել: