հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները կնվազեն. Հակոբ Արշակյան

2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները կնվազեն. Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարար Հակոբ Արշակյանն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները կրկին կնվազեն։

Նա նշեց, որ վերջին ամիսներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի գործընկերների և օպերատորների հետ աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ է դրվել ռոումինգի ընդհանրական սակագինը, որի արդյունքում, սակագները 11- 44%-ով նվազել են։

««Յուքոմ»-ի ցանցում ելքային զանգերի դեպքում 15%-ի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44%-ի: Եվ հիմա միասնական 38 դրամ ելք և 25 դրամ մուտք սակագինն է»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: