չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024

2020 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց

Հայաստանի Ազգային ժողովն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը. Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ էին քվեարկել: 

Հիշեցնենք՝ երեկ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով փոփոխությունները տեղեկացրել էր, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ում շուրջ 1.3 տոկոսային կետ բարելավում՝ հասցնելով 4.1 տոկոս մակարդակի։

Բացի այդ, 2020թ. բյուջեի նախագծով 2019թ. բյուջեի համեմատ սոցիալական և մարդկային կապիտալին ուղղվող ծախսերի էական՝ ՀՆԱ-ի աճից առաջանցիկ տեմպերով աճեր են նախագծվել: Այսպես՝ ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվելիք գումարները աճել են 22%-ով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` շուրջ 11 % աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` շուրջ 11%-ով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: