հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
2020-ին ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների փոխհատուցում է ստացել 5800 քաղաքացի

2020-ին ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների փոխհատուցում է ստացել 5800 քաղաքացի

Շուրջ 5800 քաղաքացի 2020 թվականի ընթացքում ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց մոտ 1,2 մլրդ դրամի չափով փոխհատուցում է ստացել։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 
 
Նշենք, որ 2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

  • Կիսվել: