երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2019–ի պետբյուջեում եկամուտները և ծախսերը մոտ 490 մլն դրամով կավելացվեն

2019–ի պետբյուջեում եկամուտները և ծախսերը մոտ 490 մլն դրամով կավելացվեն

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489,035,500 դրամով:

Ըստ նախագծի՝ Արարատի մարզպետարանին 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից կհատկացվի 5. 882.500 դրամ, Արմավիրի մարզպետարանին՝ 100.098.100 դրամ, Լոռու մարզպետարանին՝ 200.265. 800 դրամ, Արագածոտնի մարզպետարանին՝ 124.507.300 դրամ, Վայոց Ձորի մարզպետարանին՝ 58. 281.800 դրամ:

Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին`համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, ջրագծերի կառուցմանը, գազիֆիկացմանը, գիշերային լուսավորության անցկացմանը և այլ աշխատանքների իրականացմանը:

  • Կիսվել: