շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2019-ի կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 միլիարդ դրամով. Ֆինանսների նախարար

2019-ի կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 միլիարդ դրամով. Ֆինանսների նախարար

2019 թվականին նախատեսված է եղել 262 միլիարդ դրամի չափով կապիտալ ծախս, որից կատարվել է 192 միլիարդ դրամը. Այսինքն՝  70 միլիարդ դրամով թերակատարվել է: Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի հանձնաժողովի  նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ այս տեղեկատվությունը հրապարակելով՝ նպատակ չունի արդարացնել կապիտալ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք թերակատարված ծրագրերի համար նախատեսված գումարով է նաև Կենտրոնական բանկը ձեռք բերել 500 միլիոն դոլարի փոխառություն, ապա Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ, ինչպես այդ ծրագրերի գումարները, այնպես էլ՝ պետությանը պատկանող բոլոր դրամական միջոցները պահվում են Կենտրոնական բանկում  գործող գանձապետական հաշվում, և այո՛, այդ գումարով է նաև ձեռք բերվել այդ փոխառությունը

  • Կիսվել: