հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
17-րդ միջոցառման շրջանակում մրցույթում հաղթած բարձր տեխնոլոգիական ընկերություններին կտրամադրվեն դրամաշնորհներ

17-րդ միջոցառման շրջանակում մրցույթում հաղթած բարձր տեխնոլոգիական ընկերություններին կտրամադրվեն դրամաշնորհներ

Պետական աջակցության 17-րդ միջոցառման շրջանակներում մրցույթում հաղթած բարձր տեխնոլոգիական ընկերություններին կտրամադրվեն դրամաշնորհներ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ  տեխնոլոգիական համայնքը պարտադիր պետք է ուսումնասիրի և դիմի այդ միջոցառմանը։ Նախարարի խոսքով՝ նրանք, որոնք ունեն նոր գրանցած ընկերություններ կամ արդեն գործունեություն են ծավալում, ուսումնասիրեն, դիմեն և իրենց բիզնեսի ընդլայնման համար ստանան դրամաշնորհներ։

Արշակյանն ասաց, որ այն ձեռներեցներն ու ինժեներները, որոնք մտածում են այս օրերին ընկերություն հիմնելու կամ ստեղծելու իրենց նոր գաղափարը ֆինանսավորելու մասին, ապա նրանց համար ևս հրաշալի հնարավորություն է, որ գրանցեն ընկերությունները, դիմեն ու ևս ստանան դրամաշնորհներ։ Տեղեկացնենք, որ դրամաշնորհները կտրամադրվեն հետևյալ կերպ՝

1. Մինչև 10 մլն դրամ մինչև 2 տարի ՀՀ-ում գրանցված ընկերությունների համար.
2. Մինչև 20 մլն դրամ՝ 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված ընկերությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: