ՀՀ ՊՆ-ն հաստատում է, որ զորամասերից մեկի դիրքերում զինծառայող է վիրավորվել
ՀՀ ՊՆ-ն հաստատում է, որ զորամասերից մեկի դիրքերում զինծառայող է վիրավորվել։
Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Թե ինչ հանգամանքներում է վիրավորվել զինծառայողը ՊՆ-ն չի հայտնում։


