շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ՝ կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:
 
Ռազմական ակադեմիան լայն հնարավորություններ է ընձեռում այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են բարձրագույն ռազմամասնագիտական որակյալ կրթությամբ, առաջնորդի հմտությունների զարգացմամբ և հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործին մասնակցությամբ:
 
Երկրորդ փուլի ընդունելության համար դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:
 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 66 22 02:
 

  • Կիսվել: