ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
Տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը

Տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը:

Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները:

Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերով նախատեսված կարգավորումները։

Ներկայացվել են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և Խորհրդի անդամների մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմնին:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակ

  • Կիսվել: