Թրամփի հատուկ ներկայացուցիչը կարծում է՝ Ուկրաինայի hակամարտությունը կավարտվի խաղաղությամբ
Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի խաղաղ ճանապարհով: Այս մասին Fox News-ի եթերում ասել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նաս ասել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են դրա վրա։
Երբ նրան հարցրել են, թե վստա՞հ է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերջնականապես կկարգավորվի, նա պատասխանել է. «Այո՛, կարծում եմ»:
Քելլոգը խնդել է, որ եթե որևէ մեկը կարող է դա անել, ապա դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։
«Բոլորը շատ ջանասիրաբար աշխատում են սա իրականացնելու համար»,-վստահեցրել է նա: