երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը, հայտնում է ՀՖՖ-ն։

Ջորկաեֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։

Մոլդովայում կայանալիք ընկերական խաղերի խաղացանկը՝
 

Հունիսի 6

Մոլդովա Մ-20 - Հայաստան Մ-19 18։30 (Տեխնիկական կենտրոն)
Մոլդովա Մ-19 - Վրաստան Մ-19 20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)
 

Հունիսի 8

Վրաստան Մ-19 - Մոլդովա Մ-20 18։30 (Տեխնիկական կենտրոն)
Հայաստան Մ-19 - Մոլդովա Մ-19 20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)
 

Հունիսի 10

Վրաստան Մ-19 - Հայաստան Մ-19 18։30 (Տեխնիկական կենտրոն)
 

Հունիսի 11

Մոլդովա Մ-20 - Մոլդովա Մ-19 12։00 (Տեխնիկական կենտրոն):

  • Կիսվել: