ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում: 

"Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում: Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր", - նշել է ռազմական գերատեսչության աղբյուրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: