շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանն ու Հայաստանը ամրապնդում են ռազմական փոխգործակցությունը՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակում․ Սերգեյ Շոյգուն հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

Ռուսաստանն ու Հայաստանը ամրապնդում են ռազմական փոխգործակցությունը՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակում․ Սերգեյ Շոյգուն հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Sերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին։ Ria.ru-ի հաղորդմամբ՝ նրանք կքննարկել են ընթացիկ բոլոր սուր խնդիրները:

Ռուս նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։

"Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, բայց եւ, անկասկած, բոլոր սուր խնդիրները, որոնք ծագել են այս պահին", - ասել է Շոյգուն:

Վաղարշակ Հարությունյանը նշել է․

"Մենք այսօր կքննարկենք համագործակցության մեր բոլոր հարցերը, որոնք իմ գնահատմամբ շատ հաջող են զարգանում"։

Շոյգուի խոսքով՝ Ռուսաստանն ու Հայաստանը ամրապնդում են ռազմական փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակում:

"Հաջողությամբ իրականացվում են մեր զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրերը։ երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությունը, որը դիտարկում ենք որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն", - շարունակել է նա:

Շոյգուն շնորհավորել է ողջ հայ ժողովրդին պետական տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:

"Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ողջ հանրապետությունը, եւ այդ օրը դուք հնարավորություն գտաք ժամանելու Մոսկվա։ Դա խոսում է այն մասին, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները նախկինի պես շատ բարձր մակարդակի վրա են, եւ մեր ռազմավարական գործընկերությունը շարունակում ենք զարգացնել եւ խորացնել",-հայտարարել է նա ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: