շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
ՔՊ–ն փակ նիստ կանցկացնի Պապիկյանի հետ. օրակարգում փողով զինծառայությունից ազատվելու նախագիծն է

ՔՊ–ն փակ նիստ կանցկացնի Պապիկյանի հետ. օրակարգում փողով զինծառայությունից ազատվելու նախագիծն է

ՀՀ Ազգային ժողովում այսօր ՔՊ–ն փակ նիստ է անցկացնելու, որին մասնակցելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Օրակարգում փողով պարտադիր զինվորական ծառայությունից մասնակի ազատման մասին օրինագիծն է, որը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում։

Հիշեցնենք, որ այդ նախագծով առաջարկվում է, որ զինակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ և ծառայել 1 ամիս։

Շատերը նշում են, որ դա կհանգեցնի նրան, որ բանակը կդառնա աղքատների բանակ, քանի որ աղքատները չեն կարողանա վճարել այդ գումարը։

Նշենք, որ նախօրեին ԱԺ պաշտպանության հանձնաժողովը հետաձգեց այդ նախագծի քննարկումը։ 

  • Կիսվել: