հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանը հանդիպել է գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ

Փաշինյանը հանդիպել է գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

՛՛Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: