հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների. Ավետիքյան

Որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների. Ավետիքյան

«Այսօր մենք (1000+) անցկացրեցինք մեր չորրորդ նիստն ու որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ 

«Այդպես, հետևողականորեն մենք կատարելու ենք հատուցումներ յուրաքանչյուր շաբաթ: Ուզում եմ մի պահ կանգ առնել ու շնորհակալություն հայտնել այն տասնյակ կամավորներին, որոնք անխոնջ ու լուռ կատարում են այն հսկայական աշխատանքը, որը ծանրացել է հիմնադրամի ուսերին` ուսումնասիրելով հազարավոր փաստաթղթեր, պատասխանելով հարյուրավոր հարցերի, կատարելով բազում փոխանցումներ ու այլ ֆինանսական գործառնություններ»,- գրել է նա:

Ավետիքյանը նաև շնորհակալություն է հայտնել  բոլոր կամավորներին և աջակիցներին, որոնք զորավիգ են հիմնադրամին` իր առաքելության իրականացման հարցում:

  • Կիսվել: