չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարտեր են ընթանում Աղդամում և Ասկերանում․ Ria.ru

Մարտեր են ընթանում Աղդամում և Ասկերանում․ Ria.ru

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արևելՅան հատվածում շարունակվում են փոխհրաձգությունները։ Այս մասին հայտնում է Ria.ru-ի թղթակիցը:

Մասնավորապես, կողմերը փոխհրաձգություն են իրականացնում Ասկերան և Աղդամ շրջաններում։ Դատելով ձայներից ՝ կողմերն օգտագործում են ինչպես համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, այնպես էլ ականանետերը։

Գրեթե բոլոր տեղաբնակները լքել են ղարաբաղյան կողմից վերահսկվող այդ բնակավայրերը։

Այստեղ կարելի է հանդիպել միայն ԼՂ զինվորականների, որոնք փորձում են թույլ չտալ ադրբեջանական զինված ուժերի հարձակումն այդ հատվածում։ Շփման գիծն այստեղ վերջին սրման ժամանակ չի փոխվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: