երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրկին պահանջում եմ Փաշինյանի անհապաղ հրաժարականը. Գրիգորի Խաչատուրով

Կրկին պահանջում եմ Փաշինյանի անհապաղ հրաժարականը. Գրիգորի Խաչատուրով

Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը: Այս մասին ասված է ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հայտարարության մեջ:

"Յուրաքանչյուր օր, ժամ, Ն.Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:

Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը",- գրել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: