հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը՝ Պաշտպանության նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Թանգարանում շրջայցի ավարտին գեներալ Չաուհանը գրառում է կատարել հուշամատյանում:

Պարոն Չաուհանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել հուշամեդալ:

  • Կիսվել: