ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ-ում ձևավորվել է Կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք

ՀՀ ԶՈՒ-ում ձևավորվել է Կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբա­նական ապահովման վարչության կազմում ձևավորվել է Կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք, տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ նոր ստորաբաժանման գործունեության նպատակն է զինված ուժերում կանանց զինծա­ռա­­յության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղութ­յամբ առա­ջարկությունների ներկայացումը:

  • Կիսվել: