շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող վոլեյբոլի առաջնությանը ներկա է եղել Սուրեն Պապիկյանը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող վոլեյբոլի առաջնությանը ներկա է եղել Սուրեն Պապիկյանը

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ից փետրվարի 9-ը անցկացվում է վոլեյբոլի առաջնություն` 
ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։
 
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, փետրվարի 2-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
Հաջորդ շաբաթ կամփոփվեն առաջնության արդյունքները և մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:

  • Կիսվել: