կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետախույզի տոնի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ հատուկ նշանակության զորամաս

Հետախույզի տոնի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ հատուկ նշանակության զորամաս

Նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս:
 
Հնարավոր է սա 8 people նկարն է
 
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։
 
Հնարավոր է սա 3 people նկարն է
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։
 
Հնարավոր է սա 1 անձ and անգղ նկարն է
 
Հանդիսավոր միջոցառման ժամանակ նախարար Պապիկյանը, բարձր գնահատելով հետախույզի դերն ու նշանակությունը զինված ուժերի մարտունակության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում, հիշեցնելով «Մեկ անգամ հետախույզ, ընդմիշտ հետախույզ» կարգախոսը, ընդգծել է այն մեծ պատասխանատվությունն ու առաքելությունը, որը դրված է առանց փառքի իրավունքի սխրանքներ գործող զորակազմի ուսերին:
 
Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է
 
Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է լինելու զորատեսակի արհեստավարժության ամրապնդմանը, կարողությունների կատարելագործմանը:
 
Ելույթներով հանդես են եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանը:
 
Հնարավոր է սա 3 people նկարն է
 
Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։
 
Հնարավոր է սա 2 people նկարն է
 
Հետմահու պարգևատրված զինծառայողների պարգևները նախարարը հանձնել է նրանց ընտանիքների անդամներին:
 
Հնարավոր է սա 3 people նկարն է

  • Կիսվել: