հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանակում ատեստավորման ամբողջ բարեփոխումը կազմում է մոտ 80 մլրդ դրամ. նոր մեծ փաթեթ ենք բերելու ԱԺ. Սուրեն Պապիկյան

Բանակում ատեստավորման ամբողջ բարեփոխումը կազմում է մոտ 80 մլրդ դրամ. նոր մեծ փաթեթ ենք բերելու ԱԺ. Սուրեն Պապիկյան

Բանակում բարեփոխումներն ամենօրյա ընթացքի մեջ են: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Խոսքը վերաբերում է եւ պայմանագրայինների շարքերը համալրելուն, այսինքն բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն: Դրա վառ օրինակը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է, որի հարյուրավոր շահառուներ ունենք: Խոսքը վերաբերում է սպայակազմի համալրմանը: Հիմա լուրջ աշխտանք ենք տանում, որ Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական համալսարանի եւ ռազմաավիացիոն համալսարանի շարքերը համալրելու ուղղությամբ: Դրա շրջանակներում սոցիալական խնդիրներ ենք կարգավորում սպաների համար, այդ թվում սեփական տանիքի խնդիր ենք լուծում: Էական աշխատանք է տարվում: Առաջիկայում եւս մեկ խոշոր փաթեթ օրենսդրական փոփոխությունների ԱԺ-ում կզեկուցվի, արդեն ներկայացվել է: Հսկայական գործ է արվում:

Ամենակարեւորը ատեստավորումն է, ինչը ենթադրելու է, որ ատեստավորված սպաները եւ պայմանագրայինները ստանալու են բավականին բարձր աշխատավարձ: Պայմանագրայինների դեպքում դա կրկնակի է, երբեմն նաեւ եռակի, իսկ սպաների դեպքում 80-100 տոկոս նրանց աշխատավարձը նույնպես կբրձրանա: Ատեստավորման ամբողջ բարեփոխումը կազմում է մոտ 80 մլրդ դրամ»,-ասաց նա:

  • Կիսվել: