երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայրենադարձված զինծառայողներից տասը հարցաքննվում է, իսկ յոթը՝ բուժում ստանում. ՔԿ

Հայրենադարձված զինծառայողներից տասը հարցաքննվում է, իսկ յոթը՝ բուժում ստանում. ՔԿ

Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ը վկայի կարգավիճակով հարցաքննվում են ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, իսկ յոթը ստացիոնար բուժում են ստանում ր դեռ չեն հարցաքննվել: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նշվում է, որ եթե ստացիոնար բուժում ստացողները չկարողանան ներկայանալ ՔԿ, ապա քննիչները կայցելեն նրանց՝ հարցաքննելու նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 4-ին հայրենադարձվել է 17 հայ զինծառայող։ Նրանք գերեվարվել էին սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։

  • Կիսվել: