հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը բարեփոխումներ է իրականացնում, օպտիմալացնում է բանակի քանակական կազմը, անցնում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի․ նախարար

Հայաստանը բարեփոխումներ է իրականացնում, օպտիմալացնում է բանակի քանակական կազմը, անցնում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի․ նախարար

Հայաստանը բարեփոխումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո, օպտիմալացնում է բանակի քանակական կազմը, անցնում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Ria.ru-ին տված հարցազրույցում։

«Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորվում են, այլև արդեն տեղի են ունենում, ընդ որում, գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է նախարարը։ 

Նրա խոսքով՝ հիմնական ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, ռադիո-էլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության ու անօդաչու ինքնաթիռների, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: