կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գլխավոր զինվորական կոմիսար․ զինկոմիսարիատների մոտ հերթեր են գոյացել

Գլխավոր զինվորական կոմիսար․ զինկոմիսարիատների մոտ հերթեր են գոյացել

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերն անցկացնում են նախադեպը չունեցող ծավալներով զորավարժություն։ Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը հայտարարել է, որ զորավարժություններից հետո հակառակորդը խուճապի մեջ է։ 
Ըստ նրա, զորավարժությանը մասնակցելու համար պահեստի զինծառայողները հերթ են կանգնել զինկոմիսարիատների մոտ։ Սա չի կարող չոգեւորել։ «Հիմնական պայմանը եղել է ստուգել զինվորականների եւ ՏԻՄ–երի համագործակցությունը կոնկրետ ժամկետներում՝ ներգրավելով նաեւ պահեստազորայիններին։ Թվաքանակը շատ մեծ է եղել. քաղաքացիները ոգեւորված հավաքվել են՝ առաջացնելով մեծ հերթեր զինապարտների նախնական ընդունման կետերում։ Հակառակորդը ուշիուշով հետեւում է զորավարժությանը եւ համոզվում, որ ԶՈւ–ն եւ պահեստազորայինները միշտ, նշված ժամկետներում պատրաստ են կանգնել խրամատում՝ մեր զինվորի կողքին», - ասել է Արմեն Ավթանդիլյանը։

  • Կիսվել: