կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամերիկացի զինվորները Հայաստանում կավարտեն հայ զինվորականների հետ համատեղ զորավարժությունները

Ամերիկացի զինվորները Հայաստանում կավարտեն հայ զինվորականների հետ համատեղ զորավարժությունները

Ամերիկացի զինվորները չորեքշաբթի կավարտեն հայ զինվորականների հետ համատեղ զորավարժությունները Հայաստանում, ինչպես ծրագրված էր՝ չազդելով Ադրբեջանի կողմից խոշոր ռազմական գործողության մեկնարկի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորական պաշտոնյային։

Նրա խոսքով, 10-օրյա Eagle Partner 2023 զորավարժություններում 85 ամերիկյան և 175 հայկական զինծառայողների մասնակցությամբ փոփոխություններ չեն եղել, չնայած երեքշաբթի օրը Ադրբեջանը այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողություն է սկսել Արցախում։

«Մենք գիտեինք, որ նրանք (ադրբեջանցիները – խմբ.) գործողություններ էին իրականացնում, բայց չէինք համարում, որ մեր զինվորների համար վտանգ կա, և այդ պատճառով նրանք մնացին զորավարժությունների ընթացքում»,- ասաց նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: