հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երեւանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել. Ռուսաստանում ՀՀ դեսպան

Երեւանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել. Ռուսաստանում ՀՀ դեսպան

Երեւանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել, առկա զինամթերքը բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
 
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կդիմի՞ ՌԴ-ին՝ հավելյալ զենքի մատակարարման խնդրանքով՝ կապված սահմանին իրավիճակի լարման հետ՝ դեսպանն ասել է, որ այսօրվա դրությամբ՝ հավելյալ մատակարարման կարիք չկա:

  • Կիսվել: