հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս պահին տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ՊԲ

Այս պահին տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: