չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արթուր Ղազինյանին չենք «պատժում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու համար․ Խաչատրյան

Արթուր Ղազինյանին չենք «պատժում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու համար․ Խաչատրյան

 Ղազինյանը հեռու է ռազմական գործից, ու եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Վերջինս վստահեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին չեն «պատժում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու համար։ 

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանն այսօր կրկին չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 8 պատգամավոր։

  • Կիսվել: