ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի ղեկավարությունը խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության․ Նաղդալյան

Ադրբեջանի ղեկավարությունը խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության․ Նաղդալյան

Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Այս մասին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է  «Կոմերսանտ» պարբերականի հետ հացզարույցում։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել, նա նշել է․

«Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության»:

Դիտարկմանը թե, հետագայում խոսք կլինի մարդասիրական փոխանակումների վերաբերյալ, Նաղդալյանը պատասխանել է․

«Մենք ավելի վաղ ձեռք էինք բերել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն: Սակայն վերջին իրադարձությունները և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն ի ցույց դրեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: