Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շրջանակներից դուրս եկող մեծ համաձայնագրի նախապատրաստման մասին
Ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում։
«Ասում եմ ձեզ՝ համաձայնագիր կլինի։ Կլինի խոշոր համաձայնագիր, և այն կվերաբերի ավելիին, քան Ուկրաինան է։ Դա կլինի շատ խոշոր պայմանավորվածություն։ Այն կվերաբերի ավելիին, քան Ուկրաինան է։ Եվ ես նույնիսկ կարող էի ասել, որ դա կարող է վերաբերել ամբողջ Եվրոպային», - Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է Թրամփը:
«Դա կլինի մեծ, հրաշալի համաձայնագիր։ Բոլորը ոգեշնչված կլինեն», - ընդգծել է նա։



