երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վանաձորի թատրոնում կայացավ «Անուշ» ներկայացումը՝ «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում

Վանաձորի թատրոնում կայացավ «Անուշ» ներկայացումը՝ «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իր ծրագրում ընգրկել էր նաև թատերական ներկայացում:   Օգոստոսի 27-ին բացօթյա բեմում ցուցադրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»:

Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:   Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի խոսքով՝ Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին:  

«Անուշ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Սաքանյանը, Էդգար Քոչարյանը, Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Աննա Խաչատրյանը և այլք:        Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:  

  • Կիսվել: