երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ փետրվարի 3-ին՝ ժամը 13։30-ին, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում, տեղի կունենա մաեստոյի հեղինակային խոսքի վրա հիմնված՝ կենսագրական պատկերազարդումների շարք-ցուցահանդեսի բացումը։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բացմանը ներկա են գտնվելու ՀՀ ժողովդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը, «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը և այլք։

Օրվա ընթացքում՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները։

  • Կիսվել: