հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր գտածոներ՝ Անիի ավերակներից

Նոր գտածոներ՝ Անիի ավերակներից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Պեղումները համակարգող Մ. Արսլանը նշել է, որ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ:

Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Անիի ավերակների պեղումներն արդեն 120 տարի է, ինչ կատարվում են: Ըստ Օքսյուզի՝ իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե՛ պատմական և թե՛ մշակութային արժեքը:

Նշենք, որ Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

  • Կիսվել: