երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Խաչատրյան տրիոյի համերգային շրջագայությունը ՌԴ շարունակվում է

Խաչատրյան տրիոյի համերգային շրջագայությունը ՌԴ շարունակվում է

Այս օրերին ՌԴ մի շարք քաղաքներում համերգային շրջագայությամբ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը:

Շրջագայության հերթական կանգառը Սամարա քաղաքն էր: Համերգային ծրագրում հնչել են Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև «Խաչատրյան-Շոստակովիչ. երկարամյա բարեկամություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ռուս կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է տուն-թանգարանի նախաձեռնությամբ և հիմնված է վերջինիս արխիվային նյութերի հիման վրա: Այն կցուցադրվի Սամարայի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում։

  • Կիսվել: