շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ն հաստատել է Արամի 23 շենքի ամրացման սխեման

ԿԳՄՍՆ-ն հաստատել է Արամի 23 շենքի ամրացման սխեման

ԿԳՄՍՆ-ն հաստատել է Երևանի Արամի 23-ի  մշակութային հուշարձան հանդիսացող  շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման, իսկ Երևանի քաղաքապետարանը տալիս է շինարարության թույլտվությունը: Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Վաղն արդեն այդ նախագիծը ստորագրված՝ կլինի շինարարների ձեռքում»,-ասաց նա:

Ըստ Մեսչյանի՝ կառույցը պետք է ամրացվի, դրանից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարարական աշխատանքները, կստեղծվի հենապատը, որը կպահի, որ կառույցը չփլուզվի:

Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է դեռ հունվարի 11-ին:

  • Կիսվել: