շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարմիր բլուրը նման է Տրոյային ու Բաբելոնին. Էրմիտաժի տնօրեն

Կարմիր բլուրը նման է Տրոյային ու Բաբելոնին. Էրմիտաժի տնօրեն

Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ասել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ ծրագրում են վերականգնել Կարմիր բլուրը, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Նշենք, որ Պիոտրովսկին վերջերս այցելել էր Հայաստան և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եղել Կարմիր բլուրում: Վերադարձից հետո նա իր այցելության և Կարմիր բլուրի պեղումների մասին հոդված է հրապարակել:

Նրա խոսքերով՝ Կարմիր բլուրի պեղումներից հետո Հայաստանի պատմությունը մի քանի անգամ ավելի հին դարձավ, իսկ հայկական հնագիտությունը հասավ համաշխարհային մակարդակի: Պիոտրովսկին ընդգծում է, որ այնպիսի հուշարձանները, ինչպիսին Կարմիր բլուրն է, աշխարհում ընդամենը երկու-երեքն են:

«Կարմիր բլուրը նման է Տրոյային ու Բաբելոնին: Այն ԽՍՀՄ տարածքի ամենակարևոր հնագիտական հուշարձաններից մեկն է, որտեղ գալիս են սովորելու, տեսնելու, թե ինչ է ռոմանտիկ հնագիտությունը»,-նշել է Էրմիտաժի տնօրենը:

Այսօր նախատեսվում է վերականգնել Կարմիր բլուրը: Այնտեղ մաքրման աշխատանքներ են տարվել, և այժմ պետք է մտածել, թե ինչ նոր, այդ թվում և՝ վիրտուալ միջոցներով է հնարավոր մարդկանց համար ավելի տեսանելի և հասկանալի դարձնել պեղումները:

Հիշեցնենք, որ Պիոտրովսկին Երևան էր այցելել քաղաքի 2801-ամյակի առթիվ:

  • Կիսվել: