շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեւանում ներկայացվել է նշանավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի կյանքի ու ստեղծագործության մասին գիրք-ալբոմը

Երեւանում ներկայացվել է նշանավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի կյանքի ու ստեղծագործության մասին գիրք-ալբոմը

Երեւանում ներկայացվել է նշանավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի կյանքի ու ստեղծագործության մասին գիրք-ալբոմը, որի հեղինակ, մոդեռնիզմի պատմության պրոֆեսոր Կարեն Բալյանն ընթերցողին ուղեկցում է հին մայրաքաղաքի փողոցներով, պատմելով Դարբինյանի ու նրա թիմակիցների արվեստանոցում ստեղծագործական արարումների եւ այդ ամենին ազգային ու համամարդկային դեմք ու շունչ հաղորդելու մաքառումների, Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի «Նախագիծ-2750» ծրագրով կառուցապատումների մասին։ Այս մասին հայտնել են «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամից:

«Հայ նոր ճարտարապեության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանից հետո պետք է գար տաղանդավոր ճարտարապետների ու քաղաքաշինության գործի կազմակերպիչների նոր տաղանդավոր սերունդ, որին, այն ժամանակների «Ձնհալի» այլախոհների մարդասիրական սկզբունքներիհամատեքստում  կնքելու էին «վաթսունականցիներ» անունով. Երեւանում ներկայացվել է նշանավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի կյանքի ու ստեղծագործության մասին գիրք-ալբոմը, որի հեղինակ, մոդեռնիզմի պատմության պրոֆեսոր Կարեն Բալյանն ընթերցողին ուղեկցում է հին մայրաքաղաքի փողոցներով, պատմելով Դարբինյանի ու նրա թիմակիցների արվեստանոցում ստեղծագործական արարումների եւ այդ ամենին ազգային ու համամարդկային դեմք ու շունչ հաղորդելու մաքառումների, Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի «Նախագիծ-2750» ծրագրով կառուցապատումների մասին։

Շատերին տարօրինակ կթվա, բայց ի սկզբանե Դարբինյանի սերնդի համար ելակետայինը սահմանից այն կողմ փռված Արարատի ու Հայաստանի մայրաքաղաքի օրգանական միասնության գաղափարն էր, եւ Կիեւյան փողոցն ու կամուրջը, Փակ շուկան, Աբովյան փողոցը, Սայաթ-Նովա պողոտան, «Անի» հյուրանոցը, Օղակաձեւ զբոսայգին, Մեծ Եղեռնի հուշահամալիրը, բազմաթիվ հուշարձաններ, նույնիսկ Մեծ շատրվանը պետք է կառուցվեին ու կառուցապատվեին այդ ընդհանուր տրամաբանության մեջ։ Դրանից հետո Երեւանում արդեն կես դար ավելացող շինությունների շուրջ վեճերը չեն դադարում, քանի որ, եթե նույնիսկ առանձին վերցրած  գեղեցիկ կառույց լինեն, սակայն ընդհանուր համալիրի ու տրամաբանության մեջ դեռ չեն համադրվում նախորդ դարի կեսերի Երեւանի դասական դարձած ոճի հետ։

«Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքն է, որի մտահղացման հեղինակները Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ու Վարդան Կարապետյանն են:

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը նպատակ ունի նոր սերնդին ներկայացնել 20-րդ դարի հայկական գեղանկարչության ու ճարտարապետության ոլորտներում ավանդույթներ ձեւավորած եւ մեծ  հետք թողած գործիչներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի խոսքով՝  հիմնադրամը շարունակելու է հրատարակելԽորհրդային Հայաստանին նոր կյանք ու գույն տված գործիչների մասին մենագրություններ: Աշնանը լույս կտեսնի «ՀայՖիլմի» նշանավոր դեմքերից կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, նկարիչ ու գեղանկարիչ Վալենտին Պոդպոմոգովի մասին գիրքը:

Ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի մասին մենագրության առաջին 10 էջերին ընթերցողը կարող է ծանոթանալ«Նյումեգ» հրատարակչության կայքէջում (www.newmag.am), նաեւ ձեռք բերել այն։ Գրքում կան արխիվային բացառիկ նյութեր, գծագրեր և լուսանկարներ, որոնց օգնությամբ ընթերցողը կբացահայտի Երեւանի մասին շատ գաղտնիքներ, թե ինչպես են մայրաքաղաքին հավերժական դիմագիծ հաղորդող նվիրյալները տքնել կառույցների ու կոթողների ձեւերի, նյութի, չափերի ընտրության վրա, համադրել ռացիոնալն ու իռացիոնալը, այդ ամենը ներդաշնակեցրել ընդհանուր համալիրի հետ, եւ դրանից հետո, ինչպես կարծում է գիրք-ալբոմի հեղինակ պրոֆեսոր Կարեն Բալյանը, կըմբռնի բոլոր հայերի տունը համարվող Երևանը սեփական տան նման պահպանելու նշանակությունը»։

  • Կիսվել: