ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այո, ես հեռանում եմ, դա իմ որոշումն է. Դարբինյան

Այո, ես հեռանում եմ, դա իմ որոշումն է. Դարբինյան

ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշել է, որ որ հեռանում է, և դա իր որոշումն է:

՛՛Իմ սիրելի երեխաներ, ՀՌՀ ուսանողներ և շրջանավարտներ,

Ես ձեզ մեծ խնդրանք ունեմ, գուցե իմ վերջին խնդրանքը. վաղը մի՛ հավաքվեք: Ես ձեր հարցերից կպատասխանեմ գլխավորին՝ այո, ես հեռանում եմ, դա իմ որոշումն է: Դուք գիտեք, որ եթե ես ցանկանայի մնալ, ես կմնայի՝ չնայած նույնիսկ «երիտասարդ բարեփոխողների» տիտանական ջանքերին։

21 տարի ես ձեզ սովորեցրել եմ պաշտպանել ձեր ազատությունը, և կարծում եմ, որ ես լիովին արժանի եմ այսօր ունենալու իմ սեփական ազատությունը՛՛,-նշել է նա:

Նշենք՝ ՀՌՀ ՈՒԽ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ Արմեն Դարբինյանի հետ հանդիպելու պահանջի մասին:

Հիշեցնենք՝ Հայ-Ռուսական համալսարանում օրերս անցկացվում էր ստորագրահավաք՝ Ընդհանուր ժողովի նիստը գումարելու և Համալսարանի գործադիր մարմնի՝ Ռեկտորի, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:

 

  • Կիսվել: