ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ նախկին վարչապետը ՖԲ գրառումների համար դատի է տվել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետին. «Հայկական ժամանակ»

ՀՀ նախկին վարչապետը ՖԲ գրառումների համար դատի է տվել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետին. «Հայկական ժամանակ»

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նախկին վարչապետը պահանջում է Կուբատյանից վիրավորանք եւ զրպարտություն համարվող տեղեկությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, հրապարակային հերքել եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։ Դարբինյանի ներկայացուցիչ Իրմա Ճաղարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Կուբատյանի հունիսի 5-ի ֆեյսբուքյան էջով կատարված 2 գրառումներն են, որոնք իրենց մեջ վիրավորական եւ զրպարտչական հայտարարություններ են պարունակում։ Հարցին, ի՞նչն են կոնկրետ վիրավորական եւ զրպարտչական հայտարարություններ են համարում, Ճաղարյանը պատասխանեց. «Գրառումներից մեկում նշվել է, թե Արմեն Դարբինյանը եւ Հրանտ Բագրատյանը ճանաչվել են քույր նախկին վարչապետներ»։

Ճշտող հարցին, սա վիրավորա՞նք են համարում, Ճաղարյանը պատասխանեց. «Բնականաբար։ Մյուս գրառման մեջ պարոն Դարբինյանին անվանում է օրը մեջ դիրքորոշում փոխող նախկին վարչապետ։ Նաեւ նշել է, թե իբր նա ինչ-որ արհավիրքի մաս է կազմել, վնասակար գործողությամբ է զբաղվել, քծնանքով եւ զոհողությամբ պատրաստ էր ինչ-որ պաշտոնի արժանանալ»։

  • Կիսվել: